Հայտնի է, թե Մխիթարյանը երբ կկարողանա խաղադաշտ դուրս գալ. siamolaroma

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանի ապաքինումը սպասվածից ավելի երկար կտևի։

Մխիթարյանը կկարողանա խաղադաշտ դուրս գալ միայն նոյեմբերի 24-ին ՝ «Բրեշիայի» դեմ կայանալիք հանդիպմանը: այս մասին հաղորդում է siamolaroma-ն։

Հայտնի չէ, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանը կապաքինվի և կկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի խաղերին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին Հունաստանի հետ կխաղա Երևանում, իսկ նոյեմբերի 18-ին Իտալիայի հետ՝ Պալերմոյում:

Հայ ֆուտբոլիստը աճուկի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին ՝ «Լեչեի» հետ խաղում։ Նախատեսվում էր, որ նա բաց կթողնի միայն 3 շաբաթ։ Բայց արդեն հինգերորդ շաբաթն է անցել, իսկ Մխիթարյանը մարզվում է անհատկան ծրագրով ՝ թիմից առանձին։

Ամենաթարմ