Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ

Ամենադիտվածներ

911_28_04

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին նա ասել է «1+1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ: Մոնտենեգրոն անդամակցել է ՆԱՏՕ-ին ընդամենը 2 տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան կանդամակցի մի քանի ամսից: Լեհաստանը, մերձբալթյան երկրները նույնիսկ երազում չէին կարող պատկերացնել, որ կդառնան ՆԱՏՕ-ի անդամ»,-ասել է Ստոլտենբերգը:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպություն կօգնի Ուկրաինային էլ ավելի մեծ թափ հաղորդել բարեփոխումներին ու արդիականացնել հասարակությանը։

«Որոշ երկրների համար գործընկերությունն առաջին քայլը դաշինքին անդամակցումն է: Բայց գործընկերության բոլոր երկրների համար դա մշտական հարաբերություններն են ՆԱՏՕ-ի հետ: Պետք է գիտակցել, որ մեծ տարածություն կա «ոչ մի հարաբերության» և «լիարժեք անդամակցության» միջև»,-ասել է գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ Ուկրաինայի լիարժեք անդամակցության համար դաշինքը պետք է հասկանա, թե ինչ կարող է անել այդ երկրի հետ միասին:

Հոկտեմբերի վերջին ուկրաինական Գերագույն ռադայում ելույթի ժամանակ Ստոլտենբերգը նշել էր, որ դաշինքին անդամակցելու ճանապարհը հեշտ չէ, բայց ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ Ուկրաինայի համար:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();