fbpx
Սպորտ

Հայտնի է, թե Ռոնալդուն որ դիրքում է խաղալու նոր մրցաշրջանում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտնել է այն մասին, թե որ դիրքում է խաղալու թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

«Կրիշտիանուն հաղթել է թիմային և անհատական բոլոր հնարավոր մրցանակները, երբ հանդես է եկել հարձակման ձախ գծում: Իմ առաջին քայլը նրանց հենց այդ դիրք տեղափոխելն է: Սակայն հաշվի առնելով նրա խաղային որակները՝ չեմ կարծում՝ խնդիր կառաջանա, եթե նա ժամանակ առ ժամանակ 10 մետր այն կողմ խաղա»,- ասել է 60-ամյա մարզիչը։

Հիշեցնենք, որ Սարին «Յուվենտուս» է տեղափոխվել այս ամառ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ