«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» բասկետբոլիստ Կևին Դյուրանտը, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբը, եթե «Գոլդեն Սթեյթը» դառնա Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկության չեմպիոն:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է BlackSportsOnline-ի լրագրող Ռոբերտ Լիտալը:
Դյուրանտն «Ուորիորզի» հետ մինչև 2019 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր ունի, որում համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու վերաբերյալ կետ կա:
Դյուրանտն այդ կետը չի ակտիվացնի, եթե թիմը դառնա չեմպիոն: Հաղորդվում է, որ բասկետբոլիստը ցանկանում է այլ ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել:
Նշենք, որ այս ամռանն ազատ գործակալ են դառնալու նաև «Գոլդեն Սթեյթի» պաշտպան Կլեյ Տոմպսոնը և կենտրոնական Դեմարկուս Կազինսը:
Հավելենք, որ կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկությունում Կևին Դյուրանտը միջինը 35,4 րոպե խաղաժամանակում վաստակում է 27,6 միավոր, կատարում է 5,9 փոխանցում և 1,1 բլոկ-շոթ:
Հաղորդում է armsport.am-ը։