«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, թե ինչպես է պատրաստվում օգտագործել ակումբի հարձակվող Լիոնել Մեսիին:
Մասնագետը նշել է, որ մտադիր է ընտրել 4-2-3-1 խաղային սխեման, որտեղ 33-ամյա Մեսին տեղ կգտնի ձախ վինգերի դիրքում:
Կումանը ցանկանում է, որ Մեսսին կենտրոնանա հարձակման վրա և չնահանջի գնդակ ստանալու համար: Մարզիչը նաև մտադիր է արգենտինացուն ազատել մեծ քանակությամբ պաշտպանողական գործողություններ կատարելուց:
Այս մասին տեղեկանում ենք El Mundo Deportivo-ից: