«Յուվենտուսում» մտադիր են պաշտոնից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյին։ Եթե թուրինյան ակումբը մրցաշրջանը չավարտվի լավագույն քառյակում, ապա հեռացումը կլինի։
Ինչպես հայտնում է La Repubblica-ն՝ «Յուվեում» արդեն գիտեն, ով պետք է փոխարինի Պիրլոյին։
Նշվում է, որ կա 3 թեկնածու՝ Լուչիանո Սպալետին, Ջան Պիերո Գասպերինին և Սիմոնե Ինձագին։ Սպալետին «Զենիթի» նախկին մարզիչն է, Գասպերինին այս պահին գլխավորում է «Ատալանտան», իսկ Ինձագին՝ «Լացիոն»։