fbpx
Աշխարհ

Հայտնի են Boeing 737 MAX-ի թռիչքների վերականգնման ժամկետների մասին

Boeing 737 MAX-ի շահագործումը կվերականգնվի 2020 թվականի սկզբից ոչ շուտ այն պատճառով, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) Եվրոպայի երկրների ավիակարգավորողների պնդմամբ այս օդանավերի հավաստագրման ընթացակարգը համալրել է նոր թեստերով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ԴԱՎ-ն որոշել է չսահմանափակվել այս շարքի օդանավերի «Մանևրայնության բնութագրերի բարելավման համակարգի» խափանումների պատճառների վերացմամբ: Որոշվել է ավիասիմուլյատորների վրա ստուգել թռիչքի ժամանակ ոչ սովորական իրավիճակների սցենարները, որոնց առաջացման հավանականությունն աննշան է: Մեկ առանձին վերցրած դեպքում թեստի ժամանակ օդաչուն այդպիսի խափանմանն արձագանքել է 16 վայրկյանում, որը չափազանց երկար է ԴԱՎ-ի հավաստագրած նորմերից:

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ ավիակարգավորողը նաև մշակում է Boeing 737 MAX-ի յուրաքանչյուր չվերթի ժամանակ թռիչքի կառավարման համար պատասխանատու օդանավի 2 համակարգիչ միաժամանակ գործարկելու առաջարկը: Նախկինում այս օդանավերում աշխատել է այդ համակարգիչներից մեկը:

Boeing 737 MAX օդանավերի շահագործումը դադարեցվել էր 2 ավիաաղետներից հետո. մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը, որի հետևանքով զոհվել էր 157 մարդ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության նույն մոդելի օդանավի աղետի հետևանքով զոհվել էր 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունն ընդունել էր, որ 2 դեպքում էլ օդանավերում կործանվելուց առաջ տեղի է ունեցել MCAS համակարգի աշխատանքի խափանում:

Դրանից հետո շատ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ պետությունները, անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել էին այդ շարքի օդանավերի շահագործումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ