Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները Ցանկը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կողմից։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը «Ատալանտայի» դեմ խաղում (5:1) հեթ-տրիկի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձլ վաստակել է 11-մետրանոց հարվածի իրավունք։
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը դուբլի հեղինակ է դարձել «Գենկի» հետ հանդիպման ժամանակ (4:1):
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան երկու գոլի հեղինակ է դարձել «Լոկոմոտիվի» դեմ խաղում (2:1):
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Բրյուգեի» դեմ խաղում (5:0) հեթ-տրիկի հեղինակ է դարձել և արդյունավետ փոխանցում է կատարել: