Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում գրված է․
«Հոկտեմբերի 11-ին՝ Լեհաստանի Տիխի քաղաքում, կկայանա UEFA Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրի Հայաստան – Վրաստան հանդիպումը։
Իվան Բեբեկը կսպասարկի մեր ազգային ընտրանու հանդիպումը։ Նրան կօգնեն Գորան Պատակին և Բոյան Զոբենիցան։ Խաղի չորրորդ պաշտոնյան է Իգոր Պայաչը։
Բոլոր մրցավարները Խորվաթիայից են»: