Հայտնի են Վարդենիսի հիվանդանոցի ու պոլիկլինիկայի աշխատակիցների թեստերի արդյունքները

Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ», – գրել է Սանոսյանը։

Նա հավելել է, որ բուժհաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը ու պահպանելու են հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։

https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1929678840667692/2291378261164413/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDhlEhAg62j_G7HHqClPT9Ow5YGSefWiGoybhnny4CoQB2ISx-tE2wGHbh3yEc0mNofO38CE464aVPxSoCgNzrxMH-ZKOFavN8ACq5t0m-vm-rZ5I4JfliVN4yU7Ovv51jw7KLn0rSHZm5N96G-2b8Iuu9LiPe_2Q8RlPxDfDHpONrKD9LRWLEQbPspG0JUEmKJ5tiVjYh83pqOGTjgwJtu565fp4FUM3VNPXzGGjpyCTD7u3pIMsUic6nR33Bs5UMhMAau8_d-10SDRyBtP3unq_pUJ0jd999fOIDyXP4_f7IXSO03uGBJWkFr2d6RwyIpgQqFrZ7MuhvtAXycOd_vAYMY&__tn__=-R

Ամենաթարմ