fbpx
Ժամանց

Հայտնի են World Car Awards 2019-ի հաղթողները

Jaguar I-Pace բրիտանական էլեկտրամոբիլն «Տարվա ավտոմոբիլ» կոչմանն է արժանացել Նյու Յորքի ավտոմոբիլային սալոնում, ինչպես նաեւ մրցանակի՝ «2019 թվականի էկոլոգիապես ամենամաքուր ավտոմեքենա» անվանակարգում եւ պարգեւի՝ լավագույն դիզայնի համար: Այս մասին հաղորդում է World Car Awards մրցանակի կայքը:

Նշվում է, որ ընդամենը եղել է 6 անվանակարգ: Դրանցից երեքը` շահած «յագուարից» բացի, ընտրվել է լավագույն քաղաքային ավտոմեքենան, որը դարձել է Suzuki Jimny-ն:

Լյուքս դասի լավագույն ավտոմոբիլ է ճանաչվել Audi A7-ը, տարվա լավագույն հիպերքառ՝ McLaren 720S-ը:

Նշվում է, որ մրցանակի պատմության մեջ առաջին անգամ մեկ ավտոմեքենան կարողացել է հաղթել միանգամից երեք անվանակարգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ