ՀՀ կառավարությունը որոշեց՝ ձմեռային զորակոչը մեկնարկել 2020 թվականի դեկտեմբերի 25-ին։
Որոշումն ընդունվեց այսօրվ նիստի ընթացքում։
Որոշումում նշվում է, որ ձմեռային զորակոչը տևելու է մինչև 2021 թվականի մարտի 31-ը։
Ինչպես նաև, Կառավարության որոշմամբ՝ մինչև փետրվարի 14-ը օրենքով կզորացրվեն բոլոր այն զինծառայողները, որոնց պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետն ավարտվել է։