HBO հեռուստացանցը կադրեր է հրապարակել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սերիալի ութերորդ եթերաշրջանի էպիզոդներից հատվածներ են հայտնվել ցանցի գլխավոր պրեմիերաների թրեյլերում, որոնց ցուցադրությունը պլանավորված է 2019 թվականին: Հանդիսատեսները նոր սերիաները կկարողանան դիտել ապրիլի 15-ից սկսած:
«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:
Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
HBO հեռուստացանցը կադրեր է հրապարակել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանից
Հրապարակող՝

