fbpx
Ժամանց

HBO-ն հրապարակել է «Նոր պապը» սեիալի թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թողարկվել է «Նոր պապը» հեռուստասերիալի թրեյլերը։ Այս մասին տեղեկանում ենք HBO հեռուստաալիքի YouTube-յան ալիքից:

«Նոր պապը» «Երիտասարդ պապը» հեռուստասերիալի շարունակությունն է, որը պատմում է իր պաշտոնի համար ազատ հայացքներ ունեցող հովվապետի մասին:

Ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի սերիալում պատմվում է հորինված պապի՝ Հռոմի Պիոս XIII պապի մասին, որը ոչ օրթոդոքսալ հայացքներ ունի:

«Նոր պապը» սերիալում Ջուդ Լոուի մարմնավորած կերպարը՝ Պիոս XIII-ը, կոմայում է, իսկ նրա տեղը զբաղեցնում է նոր հովվապետը՝ Հովհաննես Պողոս III-ը, որին մարմնավորում է Ջոն Մալկովիչը:

Սերիալի դերասանական կազմում են նաև Սիլվիո Օռլանդոն, Խավիեր Կամարան, Սեսիլ դե Ֆրանսը, Լյուդիվին Սանյեն և այլք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ