ՀԴՄ-ների սուբսիդավորումը մեծ կոռուպցիայի «թաղու՞մ» էր․ Նարեկ Այվազյան

Հրապարակող՝

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը․ Ֆեդերացիայի նախագահ

Լսում եմ Դավիթ Անանյանին, որ ժողովրդի վճարած հարկերը փորձում է ներկայացնել իրենց հարկահանության ամագ, ու միևնույն ժամանակ սկսում եմ հասկանալ, թե ինչու է իմ հաշիվը ջնջել իր ֆեյսբուքյան ընկերների ցանկից (drugneric jnjela)։

Նախորդ գրառումս, որին այդպես էլ չարձագանքեցին ո՛չ խորհրդարանական, ո՛չ կառավարության ներկայացուցիչները, կարծում եմ՝ վատ իրավիճակի մեջ էր դրել ՊԵԿ ծառայության պետին։ Իսկապես մեծ հույս ունեի, որ վերջին կառավարության նիստի ընթացքում վարչապետի ասած մտքերից հետո, որ ցանկանում են քաղաքացուն օժտել հնարավորությամբ, որ տուգանեն բիզնեսին ՀԴՄ չտալու համար, որի, ըստ իս, իմացած լավագույն լուծումը մեր կոմպլեքս առաջարկն էր՝ ՀԴՄ սարքերը էլեկտրոնային համակարգով փոխարինելը, վերջապես կլսեն։ Դա վստահ եմ, որ կնպաստեր նշյալ խնդրի լուծմանը, ավաղ երկու տարի անցել է ու իմ լավատեսությունը, կապված այս հարցի հետ առնչվող չինովնիկների մասով, ի չիք դարձավ։

Նոր է մտքովս անցնում, թե ինչու՞ է դա այդպես լինում։ Ինչու՞ են այս թեման շրջանցում, լղոզում կամ իրենցից վանում։ ՀԴՄ-ների սուբսիդավորումը, ամենայն հավանականությամբ, մեծ կոռուպցիայի «թաղում» էր, որի մեջ թաթախված դեռևս պաշտոնավարող մարդիկ կան։ Իսկ պաշտոնը ժամանակավոր բան ա՝ շատ ժամանակավոր բան ա… Պաշտոնը արժեք չի ստեղծում։ Պաշտոնը ծառայում ա արժեք ստեղծելուն։ Միայն այսօր ա պաշտոնը հնարավորություն տալիս ժողովրդի արածը վերագրել ինչ-որ ծառայությանը կամ պաշտոնավորին։ Վաղը չի լինելու այդպես, որովհետև պաշտոնը ժամանակավոր բան ա։

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3616165491728652

Ամենաթարմ