Շրի Լանկայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են գրանցվել, որի հետևանքով տասից ավել մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավոր է, կա նաև անհայտ կորած։
Այս մասին տեղեկացնում է Xinhua գործակալությունը։
Նշվում է, որ ջրհեղեղների պատճառով մահացել է առնվազն 14 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել առնվազն 22-ը։ Նշվում է նաև, 100 հազարից ավել ընտանիքների տուժելու մասին։
Ըստ աղբյուրի՝ օդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևները դեռևս կշարունակվեն։