fbpx
Աշխարհ

ՀԷԿ-ի կառուցման հետևանքով Թուրքիայում ջրի տակ կանցնի հինավուրց քաղաք

Թուրքիայի տարածքում գտնվող հինավուրց Հասանկեիֆ քաղաքը մոտակայքում ՀԷԿ-ի կառուցման հետևանքով ամբողջությամբ կանցնի ջրի տակ: Իշխանությունները հայտարարում են, որ նոր հիդրոկայանը շրջանը կապահովի էլեկտրաէներգիայով, իսկ ցանքատարածքները՝ ջրով: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:

Գիտնականները դեմ են արտահայտվել իշխանությունների նախագծին՝ այն համարելով կործանարար շրջանի համար: Դրանք Սասունի մոտակայքում գտնվող ուրարտական մշակույթի պահպանված մասունքներն են: Թուրքական իշխանության հավաստմամբ՝ ծրագիրն ամբողջովին կկործանի տեղանքի մշակութային հուշարձանները, նեոլիթյան ժամանակաշրջանի քարանձավները և ընդհանապես` արմատապես կփոխի տարածքի էկոհամակարգը: Նշենք, որ այդ տարածքը գտնվում է պատմական Սասունին շատ մոտ։

Հնագույն Հասանկեիֆ քաղաքը տեղակայված է Արևելյան Թուրքիայի Բաթման նահանգում: Այս վայրը 1981 թվականին Թուրքիան հայտարարել էր որպես բնապահպանական գոտի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ