Հեմիլթոնը հաղթեց Իսպանիայի Մեծ մրցանակը և գերազանցեց Շումախերի ռեկորդը

Ամենադիտվածներ

Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակը հաղթանակով է ավարտել «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։

156-րդ անգամ Հեմիլթոնը իր կարիերայի ընթացքում բարձրացել է Ֆորմուլա-1-ի փուլերի մրցանակային հարթակ և արդեն գերազանցել է գերմանացի Միխայել Շումախերի ռեկորդը։

Հեմիլթոնը 132 միավորով գլխավորում է ընդհանուր հաշվարկը։ Երկրորդ տեղում  95 միավորով Մաքս Ֆերստապենն է։

Ֆորմուլա-1․ Իսպանիայի Մեծ մրցանակ

Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 66 շրջան
Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +24,177
Վալտերի Բոտաս («Մերսեդես») +44,752
Լենս Ստրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան
Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան
Կառլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն») +1 շրջան
Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +1 շրջան
Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +1 շրջան
Պիրե Գասլի («Ալֆա Տաուրի») +1 շրջան
Լանդո Նորիս («Մաքլարեն») +1 շրջան

Ամենաթարմ