Պատմաբան Ռուբեն Շուխյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատմաբանը նշել է, որ Բելառուսը Ռուսաստանի վերջնական կլանումից կփրկի միայն այն, եթե ցույցերը վերածվեն բելառուս ժողովրդի ազգային ինքնության վերականգնման, իրական ինքնիշխանության համար պայքարի:
«Կեցցե ազատության համար պայքարող Բելառուսը: Կարծում եմ, սակայն, Բելառուսը Ռուսաստանի վերջնական կլանումից կփրկի միայն այն, եթե մոլագար բռնապետի դեմ այս հրաշալի ցույցերը վերածվեն բելառուս ժողովրդի ազգային ինքնության վերականգնման, իրական ինքնիշխանության համար պայքարի: Սա շատ ճակատագրական պահ է բելառուսների համար: Ակնհայտ է, որ ռուսական մեծապետական էլիտան չի զիջելու, որովհետև դա նաև իրենց համար է հզոր հարված լինելու՝ բոլոր առումներով:
Իսկ ահա Լուկաշենկոն շատ հարմար էր իրենց՝ իր դասական սովետական տոտալիտար համակարգով: Բելառուսի ապագան պետք է լինի միացումը Լեհաստան-Ուկրաինա-Լիտվա դաշինքին, ինչպես և եղել է դարեր շարունակ, մինչև ռուսական, բոլշևիկյան էքսպանսիան: Այլապես՝ Բելառուսում կլինի ռուսական դրածո և երկիրը վերջնականապես կդառնա Ռուսաստանի Մինսկի մարզ:
Հիմա տեսնում ենք, թե ինչպես են արդեն օրերի ընթացքում վերականգնվում 1918-19թթ. Բելառուսի անկախ հանրապետության զինանշանը և կարմիր-սպիտակ դրոշը, որը փաստորեն լեհական դրոշի տարբերակն է: Դե ուրեմն՝ մաղթենք բելառուսներին կառուցել իրապես ազատ, անկախ, ինքնիշխան և ազգային երկիր ու հասարակություն»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/rubenshukhyan/posts/3189225904525253

