«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն Facebook-ի էջում գրառում է կատարել․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կապիտալ վերանորոգումից հետո ավարտին են մոտենում Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի երկու սրահների կահավորման աշխատանքները: Ամիսներ առաջ սկսված վերանորոգումն ավարտված է, նորացված վիրահատարաներում մարդկային շատ կյանքեր դեռ կփրկվեն, իսկ այս պահին հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է, ինչը և պատրաստվում ենք անել…
https://www.facebook.com/sglmc/posts/1252908984917460
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։