fbpx
Կառավարություն

Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ

ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ոչ աշխատանքային օրով ուժեղացված ստուգայցն անցկացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մայրաքաղաքի այս հատվածում խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում։

«Տեսչական մարմնի ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն այստեղ էականորեն նվազել են։ Ակնառու է, որ տնտեսավարողներն առավել իրազեկ են այժմ և բարեխիղճ` սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում։ Ընդ որում, եթե անգամ նախորդիվ տվյալ տնտեսավարողը չի մշտադիտարկվել, ապա հարակից հատվածներում ընթացող ստուգայցերին տեղյակ` ինքն էլ է առավել զգոն դառնում։

Երկրում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող մշտադիտարկումները սպասված արդյունքը տալիս են. դա է փաստում արձանագրվող խախտումների կայուն նվազման միտումը։ Այդուհանդերձ, ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է խստագույն պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությանն այլընտրանք չկա։ Վերջինիս ապացույցն են մեծաթիվ կասեցումները, որպիսիք այսօր ևս իրականացվել են, այսօր` առավելապես մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/hlib.am/photos/pcb.771019966972043/771019886972051/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ