Աշխարհ

Գերմանիան հանդես է գալիս հօգուտ աշխարհում պատվաստանյութերի արդար բաշխման․ Մերկել

DW լրատվական գործակալությունը հայտնում է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ միջազգային համերաշխությունն ու համագործակցությունը օգնելու են աշխարհին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը։

Մերկելը նշել է, որ միայն այս սպառնալիքին գլոբալ պատասխաններ գտնելու դեպքում մենք համավարակներին հաղթելու հնարավորություն կունենանք՝ այսօր և ապագայում։

«Գերմանիան ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության ծրագրերին, որոնք ուղղված են համավարակի դեմ պայքարին: Առաջին հերթին, դրանք այնպիսի միջազգային կազմակերպությունների ծրագրեր են, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) եւ Համաշխարհային բանկը»,- հավելել է Անգելա Մերկելը։

Մերկելի խոսքով՝ Գերմանիան շատ ակտիվ է առողջապահության և հետազոտությունների ոլորտում, այդ թվում նաև հանդես է գալիս հօգուտ աշխարհում պատվաստանյութերի, դեղամիջոցներիի և ախտորոշման միջոցների արդար բաշխման։

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ