ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 12-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
«Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: