fbpx
Խորհրդարան

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի կետերը՝ ուղղված ԶԼՄ-ների ազատության ապահովմանը, բավարար չեն․ Թևոսյան

Համաձայն եվրոպացի փորձագետների գնահատականի՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ներկա օրենքը հնացել է։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ենթահանձնաժողովի նախագահ Վահագն Թևոսյանը։

Նրա խոսքով՝ օրենքի կետերը՝ ուղղված ԶԼՄ-ների ազատության ապահովմանը, բավարար չեն։

«Միջազգային փորձագետները բազմիցս նշել են հեռուստաընկերությունների կողմից իրենց ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովման և սեփականատերերի անունները բացելու անհրաժեշտության մասին»,-նշեց նա։

Պատգամավորը հստակեցրեց, որ օրենսդրությունը այս առումով պետք է խստացվի։

Բացի դրանից՝ Թևոսյանը նշեց գովազդի շուկայի մոնոպոլացվածության մասին, ինչը, նրա կարծիքով, հեռուստաընկերություններին դնում է անհավասար պայմանների մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ