Միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումից հետո հետաձգել է Եվրոպայի առաջնությունը։ Առաջնությունը անցկացվելու էր Ռուսաստանի մայրաքաղաքում։
Առաջնությունը նախատեսված էր անցկացնել ապրիլի 4-ից 12-ը, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել է և տեղի կունենա հունիսի 13-ից 21-ը։
Հիշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգվել էր նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայ ծանրորդներից այս պահին օլիմպիական վարկանիշ ունի միայն Ռիո-2016-ի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Իսկ Հայաստանի հավաքականը դեռևս միայն երկու օլիմպիական ուղեգրի հնարավորություն ունի: