fbpx
Իրավական

Հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի սահմանային անցակետում

«Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 9-ին, ժամը 03.45-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Լուսինե Ս.-ն, որը 2007թ. փետրվարի 13-ից հետախուզվում է ՌԴ Մոսկվայի Դաշնային անվտանգության ծառայության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասի, 327 հոդվածի 3-րդ մասի և 30 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքներով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ