Ոստիկանության Սիսիանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 23-ին, ժամը 12.50-ին, Սիսիան քաղաքի Մ.Գորկու փողոցի տներից մեկի բակից բերման է ենթարկվել 36-ամյա Արա Բ.-ն, որը ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը։