«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները հետապնդումներ են սկսել նախկին վարչակազմի ու ԱՄՆ ուժերի հետ գործ ունեցած աշխատակիցներին։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով նորվեգական RHIPTO վերլուծական կենտրոնի զեկույցին։
Զեկույցում ասվում է, որ նախկին ռեժիմականներին հետապնդում, ձերբակալում ու պատժում են շարիաթի կանոններով։
Նշվում է, որ վտանգի տակ են հայտնվել հետախուզության ու անվտանգության ծառայողները, քանի որ թալիբների ձեռքին գաղտնի փաստաթղթեր են հայտնվել։