Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի նկատմամբ տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Այս մասին հաղորդում է El Mundo-ն։
Նշվում է, որ հետաքննությունը կապված է «Բարսագեյթ» կոչվող գործի հետ։ Բարտոմեուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ։
Ըստ աղբյուրի՝ նշված գործը հուշում էր, որ Բարտոմեուն ակումբի անունից իր օգտին գործարքներ է կատարել։