Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողների գերակշիռ մեծամասնությունը՝ 90 տոկոսը, հետախուզվում է զինծառայությունից խուսափելու համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սահմանված կարգի խախտմամբ զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց հետախուզումից ազատելու մասին նախագծի քննարկման ընթացքում վարչապետն ասաց, որ այս օրենքի պարբերական հետաձգումը խնդիր է, և այն չունի լիարժեք, բոլոր կողմերից կառավարությանը բավարարող լուծում։
Փաշինյանը, սակայն, պնդեց, որ այդ կարգավորումը ժամանակավորապես պետք է երկարաձգվի, որպեսզի իշխանությունը հասկանա՝ գուցե ծառայությունից խուսափածները Հայաստանում նոր քաղաքական իրավիճակի պայմաններում ցանկանա՞ն վերադառնալ հայրենիք։ Եթե ոչ, ըստ Փաշինյանի, այդ հարցը վերանայվի։