fbpx
Քաղաքականություն

Հեղափոխության բերած ժողովրդավարությանը դեռ չենք հաղորդել բովանդակություն․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Դեմոկրատական հասարակություններում իշխանությունների ուղեղային կենտրոնը գտնվում է խորհրդարաններում, որովհետև քաղաքական մշակույթ գեներացնող հանգուցային օղակը խորհրդարանն է:

Այսօր Հայաստանում ցավոք սրտի այս տրամաբանությունը խախտված է, ինչը նշանակում է, որ մենք դեռևս հեղափոխության բերած ժողովրդավարությանը չենք հաղորդել բովանդակություն, ինչի վառ ապացույցը այսորվա քաղաքական մեծամասնության որոշ անդամների ապաքաղաքական հռետորիկան է, որը մշտապես ունի խմբագրման կարիք, որոշ դեպքերում էլ խմբագրությունն էլ չի փրկում:

Ահա այս իրավիճակն է, որ շատ դեպքերում իշխանությանը դնում է վատ վիճակի մեջ, որտեղ մի քանիսը ստեղծագործում են, մնացածը սպառում:

Ամեն դեպքում այս առվակով արդեն ջուրը հոսում է, և հիմա ոչ թե մշտապես պետք է բողոքենք տվյալ առվակի թերություններից, այլ այս փուլում պետք է այնպես անենք, որ նույնիսկ նման դեպքերում էլ ջուրը օգտագործենք հնարավոր օգտակարությամբ»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2758510090910045

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ