Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է UEFA/ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը, հայտնում ՀՖՖ պաշտոնական կայքից։
Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. Դասընթացի՝ մի քանի մոդուլներից բաղկացած տեսական մասը, կմեկնարկի 2020թ-ի հոկտեմբերին և կավարտվի 2021թ-ի փետրվարին:
Դասընթացը անկացվելու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Դասընթացի ուսման վարձը. 400.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ:
Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 1570059720290300 Ամերիաբանկ ՓԲԸ
Պահանջվող փաստաթղթեր՝
Դասընթացի մասնակցության լրացված գրանցման հայտ,
Մասնակցի կողմից տրված լիազորագիր,
անձնագրի/ID քարտի սկանավորած պատճեն` երկու կողմից
3×4 չափսի նկարի սկանավորած պատճեն՝ .jpg ֆորմատով
Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս
հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով (սկանավորված պատճեն),
միջնակարգ կրթության վկայական, դիպլոմ (սկանավորած պատճեն),
տեղեկանք, որը կհաստատի, որ դիմորդը B կարգի արտոնագիր ստանալուց հետո ունի առնվազն մեկ տարվա փորձ որպես գլխավոր մարզիչ 11-ը 11-ի դեմ ֆուտբոլում (սկանավորած պատճեն),
տեղեկանք ոստիկանությունից դատվածության և հետախուզման առկայության/բացակայության մասին (սկանավորած պատճեն),
Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:
Դասընթացի անցկացման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ:
Լիազորագրի օրինակը կարող եք տեսնել այստեղ: