fbpx
Սպորտ

ՀՖՖ-ն հայտարարում է UEFA-ի Մարզչական Ա արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է UEFA/ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկ, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. Դասընթացի՝ մի քանի մոդուլներից բաղկացած տեսական մասը, կմեկնարկի 2020թ-ի հոկտեմբերին և կավարտվի 2021թ-ի փետրվարին:

Դասընթացը անկացվելու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Դասընթացի ուսման վարձը. 400.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ:

Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 1570059720290300 Ամերիաբանկ ՓԲԸ

Պահանջվող փաստաթղթեր՝

Դասընթացի մասնակցության լրացված գրանցման հայտ,

Մասնակցի կողմից տրված լիազորագիր,

անձնագրի/ID քարտի սկանավորած պատճեն` երկու կողմից

3×4 չափսի նկարի սկանավորած պատճեն՝ .jpg ֆորմատով

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս

հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով (սկանավորված պատճեն),

միջնակարգ կրթության վկայական, դիպլոմ (սկանավորած պատճեն),

տեղեկանք, որը կհաստատի, որ դիմորդը B կարգի արտոնագիր ստանալուց հետո ունի առնվազն մեկ տարվա փորձ որպես գլխավոր մարզիչ 11-ը 11-ի դեմ ֆուտբոլում (սկանավորած պատճեն),

տեղեկանք ոստիկանությունից դատվածության և հետախուզման առկայության/բացակայության մասին (սկանավորած պատճեն),

Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:

Դասընթացի անցկացման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ:

Լիազորագրի օրինակը կարող եք տեսնել այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ