ՀՖՖ-ն մարզչական ՊՐՈ արտոնագիր է տվել 7 մարզիչների

Հրապարակող՝

ՀՖՖ-ն մարզչական ՊՐՈ արտոնագիր է տվել 7 մարզիչների

Ամենադիտվածներ

Մարզչական ՊՐՈ արտոնագիր ունեցող մարզիչների թիվն ավելացավ ևս 7-ով:

Ավարտվեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը: Դեռևս հուլիսի 5-ին մեկնարկած դասընթացն առաջին անգամ անցկացվեց ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ղեկավարությամբ: Դասընթացի 18 ամիսների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպորտային հոգեբանությունը և բժշկությունը, տաղանդի բացահայտումը, ակումբներում խաղացողների զարգացման երկարաժամկետ ծրագրերը, բարոյականությունը և էթիկան, ԶԼՄ-ների հետ հարաբերությունները, հռետորական արվեստը և շատ ու շատ այլ թեմաներ, որոնք առանձնակի կարևորություն ունեն մարզչական գործունեության ընթացքում։

Ավարտական քննություններից հետո 7 մարզիչներ՝ Արթուր Ասոյանը, Միկելե Բոնը, Վահե Գևորգյանը, Արթուր Հովհաննիսյանը, Պատրիկ Պապյանը, Մանուկ Սարգսյանը և Էդգար Թորոսյանը ստացան մարզչական ՊՐՈ արտոնագիր: Մյուս մասնակիցները հնարավորություն կունենան վերահանձնել ավարտական քննությունն արդեն դեկտեմբերին:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ