fbpx
Սպորտ

ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը

Այսօր՝ հունվարի 21-ին, Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 31-րդ տարեդարձը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս շնորհավորել է ազգային հավաքականի ավագին։

«Այսօր Հայաստանի ութակի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է իր ծննդյան 31-րդ տարեդարձը։ Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյանը»,- գրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այժմ վերականգնվում է ազդրի վնասվածքից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ կարող է տեղի ունենալ հունվարի 26-ին «Լացիո»-ի հետ դիմակայության ժամանակ, Իտալիայի առաջնության 21-րդ տուրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ