fbpx
Սպորտ

ՀՖՖ-ն դիմել է ակումբներին՝ Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման առաջարկով

Հուլիսի 2-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատել է Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման ուղղությամբ՝ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով իր միջազգային գործընկերների հետ։ Շահագրգիռ քննարկումների և փորձի փոխանակման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի (ՀՊՖԼ) կանոնադրության և «ՀՖՖ-ՀՊՖԼ» փոխըմբռնման հուշագրի նախնական աշխատանքային տարբերակներ, որոնք այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղարկել է ակումբներին:

Նշված փաստաթղթերը կազմվել են ՀՖՖ անձնակազմի և ՖԻՖԱ-ի համագործակցության արդյունքում: Աշխատանքների ընթացքում ՀՖՖ-ն համագործակցել է նաև Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելգիայի պրոֆեսիոնալ լիգաների հետ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է բոլոր ակումբներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել փաստաթղթերը, որից հետո ՀՖՖ-ում հանդիպում կկազմակերպվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու առաջարկները, դիտողությունները և հետագա քայլերը։ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ակնկալում է ակումբների նախաձեռնողական մասնակցությունը փաստաթղթերի վերլուծության և հետագա քննարկումների փուլերում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ