fbpx
Սպորտ

Լոռին նպատակահարմար չի գտնում մասնակցել ՀՖՖ ժողովին

Այսօր կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովը, որին մասնակցելու իրավունք ունի նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբը։

Ակումբի հիմնադիր-նախագահ Թովմաս Գրիգորյանի ու ակումբի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի ղեկավար կազմի անդամների հանդիպման ժամանակ որոշում է կայացվել չմասնակցել ժողովին՝ նպատակահարմար չլինելու պատճառաբանությամբ։

Այս մասին ակումբը հայտարարել է Facebook-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ որոշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ