Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է վերջին 30 տարվա խորհրդանշական հավաքականը:
Այն ձևավորվել է երկրպագուների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխությանը ներկա չեն եղել Սարգիս Հովսեփյանն ու Հենրիխ Մխիթարյանը:
Հավաքականի կազմը հետևյալն է՝
Դարպասապահ․ Ռոման Բերեզովսկի։
Պաշտպաններ․ Եղիշե Մելիքյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Սարգիս Հովսեփյան։
Կիսապաշտպաններ․ Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Արթուր Պետրոսյան։
Հարձակվողներ․ Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան։