fbpx
Կրթություն

13:40 3/10/2019

ՀՀ աշակերտները մասնակցել են ֆրանսերենի 5-րդ միջազգային օլիմպիադային

Սեպտեմբերի 27-ից 30-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել ֆրանսերեն լեզվի 5-րդ միջազգային օլիմպիադան, որը կազմակերպել էր Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունը: Օլիմպիադային Հայաստանը ներկայացել է 6 աշակերտից կազմված թիմով (3-B1, 3-B2 ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակ):

Օլիմպիադան բաղկացած էր երկու փուլից` էսսեյի մրցույթ և «Jeux des role» բանավոր խոսքի թիմային մրցույթ: Երկրորդ փուլում բոլոր մասնակիցները, այդ թվում նաև հայկական թիմը, արժանացել են 1-3-րդ մրցանակային տեղերի:

B1 մակարդակ

3-րդ մրցանակային տեղ՝ Իլոնա Նազարեթյան («Հերացի» ավագ դպրոց)

2-րդ մրցանակային տեղ` Մարի Չակրյան (Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց)

1-ին մրցանակային տեղ՝ Գոհար Պողոսյան (Մեսրոպ Մաշտոց կրթահամալիր)

B2 մակարդակ

3-րդ մրցանակային տեղ՝ Ծատուրյան Լուսինե (Ստեփանակերտի թիվ 11 դպրոց)

2-րդ մրցանակային տեղ՝ Գզոյան Նարե (Գորիսի թիվ 1 ավագ դպրոց)

1-ին մրցանակային տեղ՝ Ալեքսանյան Դիանա (Գորիսի թիվ 1 ավագ դպրոց)

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից:

 

Վերեվ