Քննարկվում է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթի հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ նշելով, որ այսօր ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են China Southern Airlines ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգիին։
Ըստ հաղորդման՝ «Զվարթնոցի» ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը: