Հանձնաժողովներում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասաց, որ Հայաստանը COVID-19-ի ախտորոշման 50.000 նոր հակագենային արագ թեստ կգնի:
Նա, մասնավորապես, նշեց, որ մինչ օրս երկրում իրականացվել է 441.174 թեստ, որոնց առյուծի բաժինը` մոտ 65-70 տոկոսը, իրականացվել է բոլորովին անվճար և պետական բյուջեի կամ որոշակի նվիրատվությունների հաշվին:
Ըստ Թորոսյանի` ստուգումները ցույց են տվել, որ փորձարկման համար 15 հազար դրամը բավականին ռեալ գին է: «Կարգավորիչը վերահսկում է իրավիճակը, և հնարավորության դեպքում գները կիջեցվեն: Կա նորությունը, որը կարող է արժեքի նվազման հանգեցնել: Խոսքը Հայաստան նոր տեսակի արագ հակագենային թեստերի ներմուծման մասին է: Հուսով եմ, որ դա գների փոփոխությունների կհանգեցնի: Մենք շուտով 50.000 նման թեստ կստանանք, որոնք կանցկացվեն անվճար»,- ասաց Թորոսյանը:
«Մենք հետ չենք մնում միջազգային միտումներից, սակայն գները դեռ բավականին բարձր են: Նոր վարակի բռնկման դեպքում թեստերի գները սովորաբար բարձր են լինում: Սակայն հետագայում տեխնոլոգիաների զարգացման և նոր մշակումների շնորհիվ դրանք նվազում են»,- պարզաբանեց Թորոսյանը: