ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություն է տարածել շարունակվող հավաքների ընթացքում սահմանված իրավակարգավորումների շրջանակներում մնալու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ հավաքների առանձին մասնակիցների հանրային խոսքում կտրուկ ավելացել է անհանդուրժողականության և ատելության խոսքը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հայտարարության մեջ ասվում է. «Մայրաքաղաք Երևանում և առանձին վայրերում շարունակվում են անցկացվել բողոքի ակցիաներ և հավաքներ, որոնց ֆոնին ինչպես հավաքների առանձին մասնակիցների, այնպես էլ այլոց կողմից հանրային խոսքում կտրուկ ավելացել է նաև այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքը, արձանագրվել են բռնության կիրառման կամ բռնությունն արդարացնող կոչեր պարունակող հայտարարություններ անելու դեպքեր, որոնք ինքնին հանդիսանում են հանցածին երևույթներ և զգալիորեն մեծացնում են նոր հանցագործությունների կատարման հնարավորությունը։
Հաշվի առնելով վերոգրյալ իրողությունները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշանելու հետևյալը։
- Պռոշյանցի մուլտո մականվամբ անձը կալանավորվել է․ Դատախազություն
- 2020-2022թթ. ընթացքում պետությանը և համանքներին պատճառվել է 467 մլրդ դրամի վնաս․ Դատախազություն
Հայաստանի Հանրապետությունում օրենք
ով սահմանված կարգով խաղաղ հավաքների անցկացումը, դրանց քաղաքացիների ազատ մասնակցությունը երաշխավորված է։ Իրավապահ մարմիններն ապահովում և շարունակելու են ապահովել հավաքների խաղաղ ընթացքը և մասնակիցների անվտանգությունը։
Միևնույն ժամանակ, հավաքների, երթերի անցկացումը որևէ կերպ չեն կարող տեղի ունենալ այլոց իրավունքների, օրինական շահերի ոտնահարմամբ և արհամարմամբ, խաթարել հանրային կենսագործունեության բնականոն ընթացքը։
ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես հավաքների փաստացի նախաձեռնողներին և ղեկավարողներին, այնպես էլ մասնակիցներին խստորեն զգուշացնում է զանգվածային միջոցառումների ձեռնարկման և անցկացման ընթացքում մնալ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրեքով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում, դրսևորել իրավահպատակ վարքագիծ, ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելոց, այդ թվում՝ հավաքների մասնակիցների անվտանգությունն ապահովող և իրենց ծառայողական պարտքը կատարող իրավապահների, ինչպես նաև քաղաքացիների հետ հնարավոր բախումներ, սադրիչ գործողություններ, զանգվածային անկարգություններ հրահրելուց կամ դրանց մասնակիցը դառնալուց։
Իրավակարգի հանցավոր խաթարման փորձեր կատարողներն անվերապահորեն ենթարկվելու են համարժեք իրավական պատասխանատվության»։
