2020-2022թթ. ընթացքում պետությանը և համանքներին պատճառվել է 467 մլրդ դրամի վնաս․ Դատախազություն

Ամենադիտվածներ

Կենդանաբանական այգու մեկ օրը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ամփոփվել են ՀՀ նախաքննական մարմիններում քննվող կամ քննված քրեական գործերով պետությանը և համայնքին պատճառված, ինչպես նաև վերականգնված վնասի վերաբերյալ տվյալները 2022թ. մարտի 31-ի դրությամբ: Տվյալները ամփովել են աճողական կարգով։

«Ըստ այդմ՝ 2020թ. հունվարի մեկից սկսած՝ 2022թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննված կամ քննվող քրեական գործերով, որոնց մեծ մասն առնչվում են կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործություններին, հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 467.260.910.107 ՀՀ դրամի վնաս: Դրանից 455.070.473.327 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 12.190.436.780 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 233.857.381.815 ՀՀ դրամը, որից 231.532.450.211 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.324.931.604 դրամը՝ համայնքներին։

Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 51.006.354.399 դրամը, որից 48.790.341.623 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.216.012.776 դրամը՝ համայնքներին։ 2022 թվականի մարտ ամսին վերականգնվել է նաև պետությանը պատճառված վնասից 379.250 ԱՄՆ դոլար:

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել 84.644.700 ՀՀ դրամի, 5.838.598.990 ՀՀ դրամ հաշիվների, 119 անուն շարժական և 240 անշարժ գույքերի ու 45 հողատարածքների նկատմամբ: Դրանցից գնահատված է 26.404.774.927 դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը դեռ որոշված չէ։ Արգելանք է դրվել նաև 2.078.144.529 դրամի գույքերի վրա:

Հարկ է արձանագրել նաև, որ միայն 2022 թվականի 1-ին եռամսյակում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 2.5 անգամ ավել գումարի չափով վնաս, քան ամբողջ 2021թ. ընթացքում: Ընդ որում, միայն 3 ամսվա ընթացքում վերականգնված վնասն արդեն իսկ մոտենում է 2020 և 2021 թվականների ընթացքում վերականգնված վնասի չափի հանրագումարին: Եթե 2021թ. ընթացքում վերականգնվել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, 2020թ. ընթացքում՝ շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, ապա միայն 2022թ. 1-ին եռամսյակում արդեն իսկ վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 19 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս:»,- ասվում է հաղորդագրության մեջ

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();