Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում Չմիավորման Շարժման գագաթաժողովին Հայաստանի մասնակցության հարցը:
«Հայաստանը հանդիսանում է Չմիավորման Շարժման դիտորդ և նման ձևաչափով միջոցառումներին իր մասնակցությունը դիտարկում է՝ ըստ նպատակահարմարության։ Մասնակցությունը Բաքվում կայացող գագաթաժողովին նպատակահարմար չի համարվել»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ XVIII գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-26-ին Բաքվում: