fbpx
Կառավարություն

ՀՀ կառավարությունը բացահայտելու է հանքերի իրական տերերին

armtimes.com գրում է՝

Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին: Այդ նպատակով անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։

Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին:

Փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը։ Այս առումով, ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության համար առաջանային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի սկզբունքների բազմակողմանի ներդրումն է։

Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ չնայած Հայաստանը 50 երկրներից բաղկացած EITI-ի գլոբալ համայնքում համեմատաբար նորեկ է, անցած 2 տարիների ընթացքում նախաձեռնության շրջանակում արդեն իսկ գրանցվել են մի շարք արդյունքներ։

Առաջինը, ի դեմս EITI բազմաշահառու խմբի՝ Հայաստանի կառավարման համակարգում ստեղծվել ու կայացել է իրավահավասարության և կոնսենսուսային որոշումների կայացման սկզբունքների վրա հիմնված կառավարություն – մասնավոր հատված – քաղաքացիական հասարակություն համագործակցության առաջին հարթակը։ Այս խմբի գործունեության արդյունքում ստեղծվել է ազգային զեկույցը, որը, EITI-ի ստանդարտի պահանջների համաձայն, ներկայացնում է Հայաստանում 2016-2017 թվականների մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը։ Հաջորդ արդյունքը, նրա խոսքով, 2018 թվականին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերի հրապարակումն էր, որոնք մինչ այդ հասանելի չէին հանրությանը։

Միաժամանակ հրապարակվել ու մշտապես թարմացվում է երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման թույլտվությունների ռեգիստրը՝ ընդգրկելով ստանդարտով պահանջվող ողջ տեղեկատվությունը։ Բացի այդ, անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։

Հոդվածին առավել մանրամասն ծանոթացեք հետևյալ հղումով։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ