fbpx
Քաղաքականություն

Հայաստան կայցելի Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան վաղը՝ հունվարի 31-ին, կայցելի Հայաստան։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունից:

«Սա Չեխիայից Հայաստան ամենակարևոր այցերրից է վերջին ավելի քան 6 տարվա ընթացքում։

Տիկին Նախագահը քննարկումներ կունենա Հայաստանի Հանրապետության բոլոր բարձրագույն ներկայացուցիչների հետ։ Ծրագրի շրջանակներում նա կայցելի նաև Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նա կմասնակցի չեխ-հայկական գործարարների համաժողովին և կհայտարարի չեխական դղյակների և ամրոցների մասին ցուցահանդեսի բացումը։

Նախագահը կգա պատվիրակությամբ, որի կազմում են մի քանի չեխ պատգամավորներ, ընկերությունների, Առևտրի պալատի, Արդյունաբերության և Առևտրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների (Չարլզի համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան) և Ազգային թանգարանի ներկայացուցիչներ։

Այցը ցույց է տալիս մեր հետաքրքրությունն ու աջակցությունը Հայաստանի նկատմամբ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ