Հայաստանի մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը-Azat TV
Սպորտ
23:00 06/10/2020

Հայաստանի մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մրցաշարը պետք է անցկացվեր դեկտեմբերի 9-13-ը Բաքվում , որին հայտ չէր ներկայացրել մեր ֆեդերացիան։

Սակայն մրցաշարի անցկացման վայրի փոփոխություն է եղել և մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահը գործկոմի առցանց նիստով առաջնության նոր վայր է դարձրել Թուրքիայի Մերսին քաղաքը։

Մեր թիմը չի մեկնի նաև Թուրքիա: Նշվում է, որ նախ՝ եվրոպականում օլիմպիական ուղեգիր չի խաղարկվում և բացի այդ, մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում, որպես տուգանք պետք է վճարվեր երեք հազար եվրո։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ