ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է հայկական բանակի կազմավորման օրվա առիթով կազմակերպված պարգևատրման արարողությունը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ զինված ուժերի մասնագիտական տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին:
Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել, համաձայն որի՝ հունվարի 28-ը սահմանվել է որպես ոչ աշխատանքային օր: