fbpx
Զինված Ուժեր

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2021» միջոցառմանը

Օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2021» միջոցառմանը։

««Միջազգային բանակային խաղեր-2021» միջոցառման շրջանակներում կայանալիք «Էլբրուսյան օղակ», «Մարտավարական հրաձիգ», «Միջօրեական», «Վարպետ-զինագործ» մրցաշարերին, «Մշակույթի բանակ» ազգային մշակութային փառատոնին, ինչպես նաև բացման և փակման հանդիսավոր արարողություններին մասնակցելու նպատակով օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները:

«Վարպետ-զինագործ» մրցմանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները օգոստոսի 30-ին կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ