fbpx
Հասարակություն

 ՀՀ քաղաքացիների վեցերորդ խումբը ճանապարհվել է Հայաստան․ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհեց Հայաստան:

Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։

Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։

https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1712228398919762

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ